Փաշինյանը հանձնարարել է ձևավորել Հայաստանի վարչապետի աշխատակազմը

11.05.2018, 10:55
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարգադրություն է ստորագրել կառավարության ղեկավարի աշխատակազմի ստեղծման վերաբերյալ։
Փաշինյանը հանձնարարել է ձևավորել Հայաստանի վարչապետի աշխատակազմը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարգադրություն է ստորագրել կառավարության ղեկավարի աշխատակազմի ստեղծման վերաբերյալ։

Ինչպես նշվում է կառավարության կայքում, վարչապետը հանձնարարել է աշխատակազմի ղեկավարին տասնօրյա ժամկետում հաստատման ներկայացնել աշխատակազմի աշխատակիցների թիվը։

Загружается новость ... "Право"

Բացի այդ, նա հանձնարարել է 14–օրյա ժամկետում հաստատման ներկայացնել աշխակատազմի կանոնադրությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10–ին կատարեց կառավարության աշխատակազմի առաջին նշանակումը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանին նշանակելով վարչապետի աշխատակազմի ղեկավար։ -0-