Փաշինյանը Էրդողանի, Զելենսկու և այլ առաջնորդների հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը (ՖՈՏՈ)
07.11.2024,
16:48
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի, Զելենսկու և այլ առաջնորդների հետ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքում տարածած հաղորդագրությունից։
Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:
Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: