Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ալբանիայում Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպումից (ՎԻԴԵՈ)
16.05.2025,
13:41
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ալբանիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ ոչ ֆորմալ հանդիպումից․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ալբանիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ ոչ ֆորմալ հանդիպումից։
«Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթանաժողովի շրջանակում, հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ», – գրել է նա Facebook–յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևն Ալբանիայում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Փաշինյան–Ալիև հանդիպումից պաշտոնական տեղեկություն դեռ չկա։