Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իրեն այլևս քաղաքական մրցակից չի համարում

03.12.2025, 18:42
Մենք տրվում ենք այդ սադրանքին ու  գալիս ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան...
Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իրեն այլևս քաղաքական մրցակից չի համարում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մենք տրվում ենք այդ սադրանքին ու գալիս ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան...Ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա, ի՞նչ չենք ասել: Այս մասին այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք, նրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա»,-ասել է նա։

Նա նշել է, որ իշխանությունը չի կենտրոնանում այն հարցի վրա, որ այս տարի ևս 500 կմ ճանապարհ է կառուցել, այս ընթացքում հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ, դպրոցներ է կառուցել, կրթության ոլորտում բարեփոխումներ է կատարել: 

Նրա խոսքով, եթե 2021թ.-ին ընտրություններ էին, խորհրդարանական ընդդիմություն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից  և մրցակցություն համարել, իրենք շատ վաղուց այլևս մրցակից չեն։

«Իշխանությունը հիմա բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունի, որը չի ասում միայն այն պատճառով, որ ստիպված է լինում ապացուցել ակնհայտը»,-եզրափակել է Փաշինյանը։