Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

25.09.2025, 14:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը։

Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: