Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն է» անվանել ՌԴ ԱՀԾ տվյալները՝ ռուսական հացահատիկից հրաժարվելու Երևանի պլանների մասին․ Պեսկովը մեկնաբանել է
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հրապարակումը։
ԱՀԾ–ի «Երևանի համբույրը» հրապարակման մեջ նշվում է, որ «Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ ևս մեկ կապող թել։ Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, հայերը, այսպես ասած քաղաքական պատճառներով, «ցանկանում են ազատվել» Մոսկվայից և օգնել Ուկրաինային՝ գնելով անհրաժեշտ հացահատիկի ծավալն «անկախ» երկրից։ Սակայն խնդիր կա․ ուկրաինական հացահատիկը ավելի քան երկու անգամ ավելի թանկ է»։
«Չի կարող էդպիսի բան լինել: Կյանքում առաջին անգամ խախտում եմ իմ սկզբունքը ու մեկնաբանում չկարդացած լուրը: Դա բացարձակ անհեթեթություն է», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ԱՀԾ-ի հաղորդագրությունների, դրանք երբեք անհիմն չեն։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։ Մենք կշարունակենք դա անել», - նշել է Պեսկովը։
Նա հիշեցրեց բարձր մակարդակում երկկողմ շփումների մասին։
«Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», - ասել է Պեսկովը։

