Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև է ընդունել

29.10.2015, 22:27
Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև է ընդունել:
Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև է ընդունել, հայտնում է Yerkirmedia.am կայքը` հղում անելով ՀՅԴ Հայ Դատի հարավամերիկյան հանձնաժողովին:

Բանաձևը միաձայն է ընդունվել:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—