Նյարդավիրաբույժներն օգնություն են ցուցաբերում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին

31.08.2016, 19:20
Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի բժիշկներն Ուզբեկստանում են և խորհրդատվական–բժշկական օգնություն են ցուցաբերում երկրի նախագահ Իսլամ Քարիմովին:
Նյարդավիրաբույժներն օգնություն են ցուցաբերում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի բժիշկներն Ուզբեկստանում են և խորհրդատվական–բժշկական օգնություն են ցուցաբերում երկրի նախագահ Իսլամ Քարիմովին, ով ուղեղի կաթված է տարել, Ինտերֆաքսին են հայտնել բուժհաստատությունից։

«Կարող եմ հաստատել, որ մեր մասնագետներն Ուզբեկստանում են` նախագահ Քարիմովին խորհրդատվական և բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,– ասել է գործակալության զրուցակիցը։ -0-