«Նիկոլ Փաշինյանը գնալու է, դա անխուսափելի է». Վազգեն Մանուկյանը ՝ Հայաստանի ապագա ժամանակավոր կառավարության հիմնական քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունն ավելի վաղ ներկայացրեց որպես ժամանակավոր վարչապետի պաշտոնի միասնական թեկնածու, 5-րդ հեռուստաալիքի եթերում նախանշել է իր հիմնական գործողությունները որպես ապագա ժամանակավոր կառավարության ղեկավար։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ընդգծել է գլխավոր թեզերը, որոնք ներկայացրել է Մանուկյանը:
-Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, դժվարանում եմ պատկերացնել ինչ դեռ պետք է անի, որպեսզի իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Անկախ իր կարծիքից, ինքը գնալու է։ Դա անխուսափելի է, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը
-Ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն կլիներ, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը:
-Ինձ զարմացնում են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը պետք է սկսի առևտուր և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Դրա ժամանակը պետք է գա․ «Այն ժամանակ, երբ դեռ թափվում է արյունը, երբ մենք մեր գերիներին չենք կարող վերադարձնել, անտառում, տարբեր տեղերում կարող է թաքնված երիտասարդներ կան, որոնք պատսպարվել են և չեն կարողանում դուրս գալ… Այդ պայմաններում այդպիսի բան ասելը ոչ միայն բարոյական տեսակետից է սխալ և սրբապղծություն է, դա ազգային դավաճանություն է
- Մենք այժմ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ կարող ենք ունենալ միայն մի պայմանով՝ եթե կռանանք, ասենք՝ «մենք ձեր վասալն ենք»։
- Մի հսկայական խնդիր կա՝ բանկային խնդիրը։ Բանկերը 1 մլրդ դոլարից ավելի ներդրել են Ղարաբաղում, հիմա այդ փողը ոնց է վերադարձվելու։
-Այս արագ փոփոխվող տարածաշրջանում 5 տարի ՌԴ-ն մեզ կայուն դաշնակից է և անվտանգության երաշխիք, առանց նրա մենք նույնիսկ չենք կարողանա վերակառուցել և նորից զինել մեր բանակը։-0-