Նիդերլանդները չեն պատրաստվում ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ սպառազինության ոլորտում․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ սպառազինության ոլորտում։
«Հայաստանը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, և այս համատեքստում մենք փորձում ենք բարձրացնել մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակը։ Դա կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության աճին։ Բայց սպառազինության հետ որևէ կապ չկա», - ասաց Վելդկամպը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ճեպազրույցում։
Վելդկամպը հնարավոր է համարել Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացման հնարավորությունը այլ ոլորտներում, օրինակ՝ տնտեսության և համայնքների միջև կապերի ոլորտում։ «Սակայն դա չի ենթադրում ռազմական համագործակցություն։ Սպառազինության հետ ոչ մի կապ չկա»,- ասել է Վելդկամպը։