526.75
7.47
477.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

New York Times–ը` Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

11:00
03 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. New York Times–ը հրապարակել է հեղինակային հոդված Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող քաղաքական գործընթացների, հարևանների հետ բարդ հարաբերությունների, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման մասին։

Հոդվածի հեղինակ Ռոջեր Քոենը հիշեցնում է, որ Հայաստանը դարձել է անկախ պետություն 1991թ.–ին` Խորհրդային Միության փլուզումից հետո։ Միաժամանակ հսկայական պատմական տարածքից երկիրը պահպանել է միայն մի փոքր մասը։

«Յուրաքանչյուր գրասենյակում կա Արարատ լեռան պատկերը, որը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում, այն հայկական հպարտության, վերադարձի հույսի և Հայոց ցեղասպանության տարիներին կրած տառապանքների խորհրդանիշն է», – գրել է Քոենը։Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն, անտեսելով Թուրքիայի նախազգուշացումներն, այս շաբաթ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քոենը նաև ընդգծում է, որ դրա, ինչպես նաև ղարաբաղյա հակամարտության պատճառով փակ են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Այդուհանդերձ, հայերն ունեն բարձր տրամադրություն։ Մեր օրերում ի՞նչ նշանակություն ունեն ֆիզիկական սահմանները։ Հայաստանի գրեթե երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են սփյուռքի բազմամիլիոն հայության հետ, որոնք գումար են ուղարկում։ Տեխնոլոգիական ոլորտում Հայաստանը ներկայանում է որպես startup երկիր», – գրել է Քոենը։

Նրա խոսքով, դրան մեծ մասամբ նպաստում է մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի «թավշյա» հեղափոխությունը։ Այն երկիրը չվերածեց դրախտի, սակայն անհետացավ դատապարտված լինելու զգացողությունը։

«Կոռուպցիայի և կլանների դեմ բողոքի մեկշաբաթյա ակցիաները հանգեցրեցին իշխող հայկական քաղաքական վերնախավի տապալմանը, ինչպես վերջին շաբաթների ընթացքում Բեյրութում, Բաղդադում և Սանտյագոյում գրանցվող զանգվածային ցույցերը տապալեցին կամ ցնցեցին Լիբանանի, Իրաքի և Չիլիի կառավարությունները», – գրել է Քոենը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:42
11 Նոյեմբերի 2019
Մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ. Լավրով (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
20:16
07 Նոյեմբերի 2019
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
13:50
06 Նոյեմբերի 2019
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:
18:17
05 Նոյեմբերի 2019
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար:
16:37
01 Նոյեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը բացահայտել է Լավրովի այցի օրակարգը
Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
13:14
01 Նոյեմբերի 2019
ՌԴ Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
11:00
01 Նոյեմբերի 2019
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման ակնկալիքները. պատմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գևեմինգերը նախօրեին տարվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
21:02
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
19:24
31 Հոկտեմբերի 2019
Փաշինյան–Մեդվեդև հեռախոսազրույց. քննարկվել է պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
18:02
31 Հոկտեմբերի 2019
«Դա պատմական ճեղքում է հայերի համար». Սոլովյովը` ԱՄՆ-ում Հայոց ցեասպանությունը ճանաչող բաձևի ընդունման մասին (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը նշել է, որ բազմաչարչար հայ ժողովուրդի համար ԱՄՆ-ում տեղի ունեցածը, անկասկած, մեծ ուրախություն է:
15:33
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։
18:27
30 Հոկտեմբերի 2019
Ինչու ԱՄՆ–ն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և ինչու է այն պատմական. պարզում է ՏԱՍՍը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։