ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգությանը․ Զախարովա

11.06.2025, 15:30
Զախարովան հույս է հայտնել, որ «և′ Բաքվում, և′ Երևանում հավասարապես հասկանում են ինչպես մեր հիմնական մտահոգությունն այս ամենի կապակցությամբ, այնպես էլ ամբողջությամբ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկերի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը»
ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգությանը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհակառակը, գլխավոր նպատակը տարածաշրջանը «խարխրելն» է, միմյանց դեմ հանելը, լարվածության նոր օջախներ ստեղծելը», - չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ նշեշ Զախարովան՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի ակտիվ համագործակցության, տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին՝ ՆԱՏՕ-ի առաջատար անդամ Թուրքիայի հետ Ադրբեջանի վերջին զորավարժությունների լույսի ներքո։

Զախարովան հույս է հայտնել, որ «և′ Բաքվում, և′ Երևանում հավասարապես հասկանում են ինչպես մեր հիմնական մտահոգությունն այս ամենի կապակցությամբ, այնպես էլ ամբողջությամբ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկերի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը»։