Նալբանդյանն առաջարկել է Ադրբեջանի նախագահին հրավիրել Էրեբունի–Երևան տոնակատարությանը
29.01.2018,
18:57
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Էրեբունի–Երևան 2800» տոնակատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Էրեբունի–Երևան 2800» տոնակատարությանը։ Այսպես է նա մեկնաբանել Ալիևի արտահայտությունը Երևանի պատմական պատկանելիության մասին։
2018 թվականին կնշվի Երևանի հիմնադրման 2800–ամյակը։ Քաղաքի օրն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի կեսին։
«Նմանատիպ հայտարարություններ ադրբեջանական կողմից առաջին անգամ չէ, որ հնչում են։ Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է։
Загружается новость ... "Лево"
Կարծում եմ, ավելորդ չէր լինի Ալիևին հնարավոր տալ մասնակցելու Երևանի 2800–ամյակին նվիրված հանդիսություններին։ Հնարավոր է, որ տեղում նա ավելի լավ կծանոթանա պատմության հետ»,– ասաց Նալբանդյանը։
Նա նշեց, որ այս տարի Հայաստանը նշում է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների 100–ամյակը։
«Ի դեպ, 80–ականների սկզբին Ադրբեջանի գործող նախագահի հայր Հեյդար Ալիևն այցելել էր Հայաստան և Սարդարապատ, գոյություն ունեն լուսանկարներ։ Կարծում եմ` մի օր հնարավոր կլինի, որ այնտեղ այցելի նաև Ադրբեջանի գործող նախագահը»,– ասաց Նալբանդյանը։ -0-