420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Նալբանդյան. Բաքուն, խճճվելով իր հորինած կեղծիքների սարդոստայնում, մոռացության է տալիս ձեռք բերված համաձայնությունները (ՎԻԴԵՈ)

21:28
08 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի հանդիպեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ինչպես հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, համանախագահները տեղեկացրին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։

Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների հետ քննարկեց Կրակովում տեղի ունեցած հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ։
Նա համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ և թե երբ է պատրաստ այն իրականացնել։

Загружается новость ... "Право"

«Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին, թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը