641.11
7.02
522.59
-11
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին չխթանել ռազմական սցենարը ԼՂ հակամարտության գոտում. Լավրով

11:53
26 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը չի աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հնարավորության մասին դիրքորոշմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությանը։  

Загружается новость ... "Лево"

«Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն իր նրբություններն ունի։ Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման թույլատրելիությանն ու հնարավորության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ և՛ հայկականը, և՛ ադրբեջանականը, ընդունելով որպես բարեկամանական և եղբայարական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտնել է Լավրովը։

Նրա խոսքով, Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության օջախներում հակամարտության կարգավորման ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, և Լիբիայում)։

«Ընդ որում, գաղտնիք չէ, որ մի շարք տարածաշրջանային վիճահարույց հարցերի լուծման մոտեցումներում, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, մեր մոտեցումները կարող են էականորեն տարբերվել»,- նշել է ԱԳ ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավվածություը վերոնշյալ հակամարտություններում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հստակ արտահայտել էին բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ հենց համանախագահների «եռյակն» է այս հակամարտության միջնորդության ընդհանուր ճանաչված ձևաչափը:

«Հոկտեմբերի 10-ին, 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքներով, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է կրակի
դադարեցման ռեժիմ և բանակցությունների ամենաիմաստուն գործընթացի
վերսկսում: Մենք համոզում ենք թուրք գործընկերները իրենց ազդեցությունն օգտագործել ի նպաստ այս գծի աջակցության։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի շարք հեռախոսազրույցներ Լեռնային Ղարաբաղի թեմայով: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին դերակատարներին ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա զարգացում թույլ չտալու համար, կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղ գործընթաց սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար»,-  ամփոփել է ռուս նախարարը։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:59
30 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են պահպանել դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան գալիք տարում
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են պահպանել դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան գալիք տարում և կայունացնել իրավիճակն Արցախում
15:44
30 Դեկտեմբերի 2020
Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպում են ունեցել․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
11:49
30 Դեկտեմբերի 2020
ՀՀ գլխավոր դատախազը կայցելի Մոսկվա հունվարի 11-14-ը․ այցի նպատակը հայտնի է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-14-ը կայցելեն Մոսկվա
10:20
30 Դեկտեմբերի 2020
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին
ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից
18:13
29 Դեկտեմբերի 2020
ԲՀԿ-ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել․ Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԺ
Ավելի վաղ Լիլիթ Մակունցը հաստատել էր Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը
14:17
29 Դեկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
12:01
28 Դեկտեմբերի 2020
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ԶԼՄ
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
18:53
26 Դեկտեմբերի 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
17:05
26 Դեկտեմբերի 2020
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
20:41
24 Դեկտեմբերի 2020
Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
19:34
24 Դեկտեմբերի 2020
Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
17:38
24 Դեկտեմբերի 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ