Միջազգային հանրությանը հորդորում ենք իրենց կոչերում անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի հաստատումից. ՊՆ

16.10.2020, 15:25
ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները․ ՊՆ
Միջազգային հանրությանը հորդորում ենք իրենց կոչերում անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի հաստատումից. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյոնը։

«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-