Մի շարք նախարարներ նոր կառավարությունում կփոխարինվեն

24.01.2018, 10:57
Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, գրում է «Հրապարակ» թերթը։
Մի շարք նախարարներ նոր կառավարությունում կփոխարինվեն
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, գրում է «Հրապարակ» թերթը։

Գրառման մեջ նշվում է, որ մարտին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պատրաստվում է ընդհանուր ժողով անցկացնել, որի ժամանակ ներքին և արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց զատ կընտրեն նաև հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին, որը վերընտրվում է 2 տարին մեկ։

Загружается новость ... "Право"

Թերթի տեղեկություններով, նոր մարմնում կլինեն փոփոխություններ։

«Հենց ԳՄ-ն էլ կորոշի՝ շարունակելո՞ւ են ՀՅԴ 3 նախարարներն ապագա կառավարությունում աշխատել, թե՞ փոխարինվելու են նոր կուսակցականներով»,– նշվում է պարբերականում։

ՀՅԴ–ն գործող կառավարությունում ներկայացված է երեք նախարարներով` տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանով, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանով և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանով։ -0-