640.93
7.1
523.25
-10
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանը նամակով դիմել է Պուտինին և հայտնել, որ հայ ռազմագերիներին այլևս չեն կարող դուրս հանել Բաքվում ռազմական շքերթին (ՎԻԴԵՈ)

22:36
29 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբեր./Նովոստի-Արմենա/. Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մի շարք միջազգային կառույցներ:

Ռազմագերիների վերադարձմանն ուղղված իրենց ջանքերի մասին տեսանյութը Մարուքյանը հրապարկել է իր Facebook-յան էջում:

Պատգամավորը հայտնել է, որ դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանդումների կանխարգելման կոմիտե, որը, ինչպես նա նշել է, հանդիսանում է միակ մարմինը, որն իրավունք ունի այցելել Ադրբեջանի բանտային համակարգ, փակ հաստատություններ և տեսնել, թե իրականում որքան մարդ է գտնվում ադրբեջանական բանտերում, նաև կանխարգելել նրանց նկատմամբ տեղի ունեցող ցանկացած վատ վերաբերմունքի դրսևորում, նաև արձանագրել այդ խախտումները, որոնց հիմքով ապագայում ընդդեմ Ադրբեջանի քրգործեր են հարուցվելու:

Մարուքյանը նաև նշել է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանում նախատեսվում է շքերթ կազմակերպել և ցուցադրել հայկական ԶՈւ-երի առգրավված զրահամեքենաներ և հայ ռազմագերին քայլերթով անցկացնել: Պատգամավորն ընդգծել է, որ դա արգելված է Ժնևյան կոնվենցիայով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 

«Սրա հետ կապված դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, և նրանք էլ, իրենց հերթին, դիմում են Ադրբեջանին, որպեսզի սա տեղի չունենա: Եվ գրեթե վստահ եմ, որ հայ ռազմագերիներին այլևս չեն կարող  օգտագործել և դուրս հանել իրենց ռազմական շքերթին»,- նշել է Մարուքյանը:

Նա նաև հայտնել է, որ գերիների հարցի լուծման ուշացմամբ պայմանավորված, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ համաձայնության ստորագրման երաշխավորի, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն ռազմագերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով սկսի լուծվել:

«Մենք Բերձորից, Քարվաճառից դուրս գալու վերջանժամկետներ ունենք, սակայն գերիների փոխանակման համար որևէ վերջանժամկետներ չունենք»,- հիշեցրել է նա: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:01
28 Դեկտեմբերի 2020
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ԶԼՄ
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
18:53
26 Դեկտեմբերի 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
17:05
26 Դեկտեմբերի 2020
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
20:41
24 Դեկտեմբերի 2020
Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
19:34
24 Դեկտեմբերի 2020
Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
17:38
24 Դեկտեմբերի 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ
16:30
24 Դեկտեմբերի 2020
ՀՀ ՄԻՊ-ը մեկնել է Մոսկվա՝ նպաստելու ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների վերադարձին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում
22:21
23 Դեկտեմբերի 2020
«Մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ. ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին Ադրբեջանի մեղադրանքները
«Մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ. ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին Ադրբեջանի մեղադրանքները

12:45
23 Դեկտեմբերի 2020
ՄԻՊ-ը քննադատել է Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը «որևէ տեղ չտանող» դիսկուրսի խթանման համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է երկրի քաղաքական և սոցիալական ոլորտում տագնապալի միտումների մասին
14:56
22 Դեկտեմբերի 2020
Ճակատեն համայնքը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան
Պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան
13:56
22 Դեկտեմբերի 2020
Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց օրակարգում ներառել կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը
Երևանի ավագանին հրաժարվեց նիստում ներառել «Լույս» ընդդիմադիր խմբակցության առաջարկած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջող դիմումի նախագիծը
12:56
22 Դեկտեմբերի 2020
Մանուկյան. Թուրքիայի հետ հիմա հարաբերությունները բարելավելը նշանակում է՝ դու ո՛չ արժանապատվութուն ունես, ո՛չ՝ խելք
Մանուկյան. Թուրքիայի հետ հիմա հարաբերությունները բարելավելը նշանակում է՝ դու ո՛չ արժանապատվութուն ունես, ո՛չ՝ խելք