Մարուքյանը խորհրդակցություններ կանցկացնի ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածուի հետ

07.12.2020, 18:19
«Լուսավոր Հայասատն» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կհանդիպի 16 ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ
Մարուքյանը խորհրդակցություններ կանցկացնի ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածուի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Լուսավոր Հայասատն» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կհանդիպի 16 ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։ Այս մասին Մարուքյանը հայտնել է Ազգային ժողովի լսումների ժամանակ։

«Պետք է ունենանք հնարավորություն բոլոր ուժերով ներկայացնելու յուրաքանչյուրս մեր  տեսլականը: Ոչ մի ուժ չպետք է բացառվի: Ժողովուրդը լսելով յուրաքանյուր ուժի, ինքը կորոշի ում հետ համախմբվի:Սա է ժողովրդավարությունը, ոչ մեկին զոռով, ստիպողաբար չես կարող որևէ տեղ մոբիլիզացնել: Այլ բան է, որ տարբեր իրավիճկներում տարբեր մեդիաներ այնպես անեն, որ ձեր ձայնն ընդհանրապես չլսվի, ինչպես օրինակ մեզ հետ է արվում: Դա էլ է պլանավորված արվում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու, երբ վարչապետը հրաժարական չտա, Մարուքյանն ասաց. «Լինում է շատ վատ, Հայաստանում ներքին կյանքի կայունությունը, խաղաղությունը, հաշտությունը չի լինելու դրա արդյունքում: Երկրորդ, տնտեսությունը շարունակում է անկում ապրել, երրորդ, եթե բանակցություններում նա ներկայանա այն մարդկանց մոտ, որոնք իրենց ձեռ են առել վերջին շրջանում,  չենք կարող ունենալ հայանպաստ որևէ բան, և որևէ ուղղությամբ ես դրական սպասելիք չեմ կարող ունենալ: Մենք բազմիցս նշել ենք, որ իշխնափոխությունը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, որովհետև մենք չունենք ռեսուրս որպես երկիրը, երկիրը տանելով ցնցումների ճանապարհներով»:-0-