Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը BBC-ին տված հարցազրույցում

14.08.2020, 20:39
Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը BBC-ին տված հարցազրույցում
Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը BBC-ին տված հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ խորհրդանական Քննիչ հանձնաժողովը կվերհասկվի և կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի շրջանակում պաշտպանել է ՀՀ իշխանությունների գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում և հայտնել, որ դեռ  վաղ է գնահատականներ տալ:

«Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Վարչապետը, «դեռ վաղ է գնահատական տալ» ասելու փոխարեն, պատասխաներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն Քննիչ հանձնաժողով է ստեղծվել որի միջոցով կվերհասկվի եւ կուսումնասիրվի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը»,- գրել է Մարուքյանը:

Նա նշել է, որ Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվորեն կուսումնասիրի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կտա համապատասխան գնահատական:

«Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց։ Մինչդեռ այս պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով»,- հայտնել է նա գրառման մեջ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, օգոստոսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն:

Загружается новость ... "Право"

Հայաստանում օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում: -0-