Մարուքյանը պատասխանել է «Коммерсант»-ին Փաշինյան-Ալիև դուելի մասին. «Իսկ մենք կհիշեցնենք…»
12.10.2019,
20:27
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է «Коммерсантъ» պարբերականի խմբագրությանը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր կարծիքն է հայտնել նախօրեին ԱՊՀ պետությունների առաջնորդների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի` Գարեգին Նժդեհին վերաբերող արտահայտությունների և վարչապետի Փաշինյանի պատասխանի վերաբերյալ:
Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Коммерсантъ» պարբերականի հրապարակած «Нжде меня, и я вернусь» հոդվածին, որում ասվում է, որ այս գագաթնաժողովը նախևառաջ կհիշվի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների «հարաբերություններ պարզելու» սկանդալով:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախօրեի դուելն ԱՊՀ պետությունների առաջնորդների գագաթնաժողովում ցնցեց հետխորհրդային տարածքի տեղեկատվական դաշտը:
Դժվար թե ինչ-որ մեկը սպասեր այսպիսի ուղիղ «փոխհրաձգության» այլ առաջնորդների ներկայությամբ: Ամենայն հավանականությամբ, Ն.Փաշինյանի պատասխանը բավարար չէր, և բարեկամական երկրների որոշ լրատվամիջոցներ կորցրել են իրենց պատմական ճշմարտության հետ կապող թելը»,- գրել է Մարուքյանը, նշելով, որ հայտնի «Коммерсантъ»-ն իր հոդվածը սկսում է ակնառու մի վերնագրից, որ Կոնստանտին Սիմոնովի` պատերազմական տարիների գրած բանաստեղծություններից մեկի վերաֆրազավորումն է («Жди меня, и я вернусь»-(«Ինձ սպասիր, և ես կգամ») : Պատգամավորը հիշեցրել է «Ъ»-ի խմբագրությանը ստեղծագործության տողերը`
«Жди меня, и я вернусь,
Не желай добра
Всем, кто знает наизусть,
Что забыть пора».
«Իսկ ինչու՞ եք Դուք մոռացել:
Հիշեցնեմ: Գարեգին Նժդեհը, որի մասին շատերը երեկ արտահայտվում էին, մի անձ էր, ով ֆորպոստ էր կարծես հայ-ռուս-սլավոնական բարեկամությունը թուրքական ցանկացած հարձակման ճանապարհին: Մասնակցություն 1-ին Բալկանյան պատերազմին: Մասնակցություն Առաջին Համաշխարհային պատերազմին որպես 2-րդ կամավորական ջոկատի փոխհրամանատար Ռուսական բանակում, հետագայում` որպես հայ-եզդիական առանձին զորամասի հրամանատար»,- ավելացրել է նա:
Մարուքյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը, որը ճանաչվել և դատապարտվել է Ռուսաստանում, ստիպեց հայրենասերին նվիրել իր կյանքը բնաջնջումից պաշտպանելուն: Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբում Նժդեհը սկսեց համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ, որպեսզի գերմանացիների կողմից Անդրկովկասի բռնազավթման դեպքում կանխի Թուրքիայի հնարավոր ներխուժումը Խորհրդային Հայաստան և հնարավորության դեպքում Գերմանիայի օգնությամբ վերականգներ Հայաստանի անկախությունը:
«Հարց. ինչու՞ է այս գործակցությունը համարվում արատավոր, իսկ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը և Հիտլերի ու Ստալինի գործակցությունը` նորմալ և միանգամայն ճիշտ:Այս հարցը չի հուզու՞մ «Կոմերսանտ»-ին»,- հարցադրել է Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրել է պարբերականին, որ Նժդեհը դատապարտվել և նստել է խորհրդային բանտում ոչ թե նացիստների հետ իբր գործակցության, այլ հակահեղափոխական գործունեության, նախևառաջ, Զանգեզուրում «հակախորհրդական» ապստամբության և դրա ընթացքում կոմունիստների զանգվածային սպանությունների համար:
«Կուզեի իմանալ, թե որքան սպիտակ սպաներ են դատապարտվել այդ հոդվածներով: Հնարավոր է` պետք է դադարե՞լ Ռուսաստանում ֆիլմեր նկարահանել Կոլչակի մասին»,- գրել է Մարուքյանը:
Եվ վերջում պատգամավորը թվերով ներկայացրել է երկրորդ աշխարհամարտում հայերի կորուստները ֆաշիզմի դեմ պայքարում:
«Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 500 հազար հայ` նրանցից 300 հազարը` Հայաստանից, մնացածը` խորհրդային այլ հանրապետություններից: Պատերազմի ժամանակ ձևավորվել է 6 հայկական հետևակային դիվիզիա: Պատերազմի տարիներին 106 էթնիկ հայեր արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման»,- ընդգծել է նա, ավելացնելով նաև տվյալներ հայերի ունեցած ավանդի և պատերազմին մասնակցության մասին:
Այս համատեքստում նա չափազանց կարևորել է Հայաստանի վարչապետի խոսքերը, որոնք հնչել են ի պաշտպանություն ոչ թե առանձին, թեև ականավոր անձնավորության, այլ ի պաշտպանություն հայ զինվորի փառքի և պատվի:
«Իսկ մենք կհիշեցնենք, քանի դեռ կան նրանք, որոնք մոռանում են…»,- եզրափակել է Մարուքյանը: -0-

Загружается новость ...
"Право"