Լուկաշենկոն հնարավոր է համարել նոր ընտրությունների անցկացումը՝ նոր սահմանադրության ընդունումից հետո
17.08.2020,
22:30
Լուկաշենկոն հնարավոր է համարել նոր ընտրությունների անցկացումը՝ նոր սահմանադրության ընդունումից հետո
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բելառուսում կարող են նոր ընտրություններ անցկացվել, եթե համազգային հանրաքվեով նոր սահմանադրություն ընդունվի: Այս մասին երկուշաբթի «Բելառուս -24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ- ը :
«Մենք պետք է ընդունենք նոր սահմանադրությունը: Դուք այն պետք է ընդունեք հանրաքվեով, քանի որ մենք նախկինում սահմանադրությունը ընդունում էինք հանրաքվեով, և նոր Սահմանադրությամբ, եթե ցանկանում եք, անցկացնել ընտրություններ թե՛ խորհրդարանի, թե՛ նախագահի և թե՛ տեղական իշխանությունների համար», - ասել է նա:
Загружается новость ... "Лево"
Բելառուսում, որտեղ օգոստոսի 9-ին անցկացվեցին նախագահական ընտրություններ, ավելի քան մեկ շաբաթ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր այն մարդակնց կողմից, ովքեր համաձայն չեն քվեարկության արդյունքների հետ: Առաջին օրերին այդ գործողությունները ուղեկցվում էին իրավապահների հետ բախումներով: Ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ: Ըստ ԿԸՀ-ի, պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է 80.10% -ով: Երկրորդ տեղը 10.12% -ով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են նրա հիմնական մրցակիցը: -0-

