ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային, հայտնում է
БЕЛТА–ի թղթակիցը։
Լուկաշենկոն դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական միության կուլուարներում ասել է լրագրողներին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։ Հայաստանը պաշտոնապես հերքել է այդ հայտարարությունը։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, նոր գլխավոր քարտուղարի նշանակման ձգձգումը Բելառուսը չի ստեղծել։
«Սա խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ–ի ղեկավարին»,– կարծիք է հայտնել Լուկաշենկոն` մեկնաբանելով ստեղծված իրավիճակը։ Նա նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը։
Загружается новость ...
"Право"
«Չէ՞ որ խնդիրը մենք չենք ստեղծել, այլ նա։ Եթե ստեղծել է, խնդիր է ծագել, նստեցրել են կազմակերպության նախկին ղեկավարին, եթե իմաստուն մարդ ես, ապա լուռ կլուծեիք այդ հարցը, նոր պաշտոնյա կընտրեիք, այդքան էլ մեծ դեր չի նա այնտեղ խաղում, և այս խնդիրը չէր լինի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը մեզ ընկղմեց ներքաղաքական խնդիրների մեջ։ Այն, ինչ կատարվել է Հայաստանի ներսում, դա մենք չենք այնտեղ մտել, դա մեզ են այդտեղ ներքաշել, որ այնտեղ ընտրություններ են և այլն»,– ասել է Լուկաշենկոն։
Նա պարզաբանել է իր դիրքորոշումը։
«Քանի որ մենք հաջորդը պետք է Հայաստանից վերցնեինք այդ էստաֆետը, անհարմար էի զգում այդ թեմայով խոսել, կարծես թե առաջ եմ ընկնում, որ մեր մարդը լինի։ Ոչ, Նուրսուլթան Նազարբաևը, իսկ հետո Վլադիմիր Պուտինը և մյուսներն արտահայտվեցին, որ այդ կապակցությամբ նախագահությունն անցնի և ղեկավար ընտրվի հաջորդը` դա Բելառուսն է։ Ես ասացի` լավ, մենք դրան պատրաստ ենք, ընդամենը մեկ տարի հետո ըստ կանոնադրության մենք պետք է առաջարկեինք մեր մարդուն, թող լինի»,– ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, հետո Նազարբաևը պատասխանել է լրագրողներին, որ բելառուսները հաջորդը կնախագահեն, ըստ էության, պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցում։
«Այո, Հայաստանը դեմ որ, բայց գործնականում պայմանավորվեցինք։ Ղազախստանի նախագահն այդ մասին։ Հետևեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը»,– շարունակել է Լուկաշենկոն։
Նա կարծում է, որ, այնուամենայնիվ, պետք է իմաստություն ցուցաբերել նմանատիպ հարցերում, ինչը և անում են փորձառու քաղաքական գործիչները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նա կհամաձայներ նույնիսկ նրան, որ Բելառուսին ռոտացիոն կարգով ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում հաջորդող Ղազախստանը ստանձներ ղեկավարումը։
Հայաստանի և ՀԱՊԿ երկրների միջև հարաբերություններում մի քանի շաբաթ առաջ լարվածություն է առաջացել հոկտեմբերի 30–ին Երևանի կողմից Յուրի Խաչատուրովին առանց Կազմակերպության մյուս գործընկերների հետ այդ ընթացակարգերի նախնական համաձայնեցման հետ կանչելուց հետո։ -0-