571.78
6.24
488.41
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Լավրով․ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների

18:55
17 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը, որպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն շահագրգիռ երկիր, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը: Այս մասին ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌՀՄ- ի նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր:

Աբրահամյանը նախարարին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության Խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների բռնկման հետ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նա նաև նախարարին ներկայացրեց այն աշխատանքները, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան հողի վրա բախումների կանխարգելումը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Загружается новость ... "Лево"
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:37
01 Հոկտեմբերի 2020
Արցախի նախագահը՝ հրադադարի հավանականության մասին. չգիտեմ, թե որքանով է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ խոսել Էրդողանի հետ
Արցախի նախագահը՝ հրադադարի հավանականության մասին. չգիտեմ, թե որքանով է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ խոսել Էրդողանի հետ
01:00
01 Հոկտեմբերի 2020
Լավրովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ և լիակատար դադարեցման կոչ են արել
Լավրովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ և լիակատար դադարեցման կոչ են արել
23:06
30 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը Եվրախորհրդի նախագահին հայտնել է Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայմանը
Փաշինյանը Եվրախորհրդի նախագահին հայտնել է Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայմանը
20:51
30 Սեպտեմբերի 2020
Մնացականյանն ու Լավրովն անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը
Մնացականյանն ու Լավրովն անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը
16:41
30 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական ավիաընկերության երկու բեռնատար ինքնաթիռներ թռչում են Իսրայել և հակառակը (ՖՈՏՈ)
Ավիաընկերության մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային․ ՖՈՏՈ
15:47
30 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը Իրանի նախագաhին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
Փաշինյանը Իրանի նախագաhին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
15:04
30 Սեպտեմբերի 2020
ՌԴ–ն չի աջակցում ԼՂ հակամարտությանը մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով
ՌԴ–ն չի աջակցում ԼՂ հակամարտությանը մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով
14:34
30 Սեպտեմբերի 2020
Հանրայնացվել են տվյալներ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի ԶՈՒ-երի սադրանքների մասին. ԱԳՆ-ն պահանջում է թուրքական զինուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց
Հանրայնացվել են տվյալներ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի ԶՈՒ-երի սադրանքների մասին. ԱԳՆ-ն պահանջում է թուրքական զինուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց

08:42
30 Սեպտեմբերի 2020
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը զերծ մնում ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ կոշտ հայտարարություններից (ՎԻԴԵՈ)
«Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը վաղուց հայտնի է»․ Մարիա Զախարովա, ՎԻԴԵՈ
08:17
30 Սեպտեմբերի 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում
00:38
30 Սեպտեմբերի 2020
Հայկական գրոհիչը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից. ՀՀ ՊՆ
Հայկական գրոհիչը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից. ՀՀ ՊՆ
20:53
29 Սեպտեմբերի 2020
Թուրքիան առիթ է որոնում Արցախի հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվածության համար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիան առիթ է որոնում Արցախի հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվածության համար. Փաշինյան. ՎԻԴԵՈ