Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը. Քոչարյան

10.11.2025, 10:59
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրից բացի  երաշխիքային մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում
Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրից բացի տեսնում է նաև անհրաժեշտություն՝ ստեղծելու երաշխիքային համակարգ։

«Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի հետ մեկտեղ ես կառաջարկեի նաև ստորագրել մի փաստաթուղթ, որը կպարունակի այս համաձայնագրի երաշխիքային մեխանիզմներ։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը», - ասել է Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ չի հավատում խաղաղությանը առանց որևէ երաշխիքային մեխանիզմի։

«Նրանք չեն կրակում, որովհետև ինչ էլ որ ուզենա Ադրբեջանը, (ՀՀ վարչապետ Նիկոլ, խմբ.) Փաշինյանը կապահովի դա առանց կրակոց արձակելու։ Այս խաղաղությունը կախված է ամբողջությամբ մեկ մարդու կամքից. եթե նա ուզում է, որ այս խաղաղությունը գա, այն կգա, եթե ոչ, այն չի լինի։ Այդ մարդը Ադրբեջանի նախագահ Ալիևն է։ Սա խաղաղություն չէ», - ասել է Քոչարյանը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին   

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով