Լատվիան առաջին ընթերցմամբ վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը

22.03.2018, 21:29
Լատվիան առաջին ընթերցմամբ վավերացրել է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։
Լատվիան առաջին ընթերցմամբ վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լատվիան առաջին ընթերցմամբ վավերացրել է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Այդ մասին Twitter–ում հայտնել է Լատվիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Բարի լուր Լատվիայից։ Սեյմն առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին։ Հուսանք, որ երկրորդ ընթերցումը նույնպես կկայանա, և համաձայնագիրը կվավերացվի»,– գրել է Մկրտչյանը։ 

Էստոնիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը վավերացրել է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։ -0-