+12
Եղանակը Երևանում
Հայ

Կրեմլը երկրներին հորդորում է Արցախի հակամարտության կրակին յուղ չլցնել

15:47
29 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները, միայն կրակին յուղ են լցնում, և կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհին: Երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կրեմլը, առաջին հերթին, ելնում է շուտափույթ հրադադարի և ռազմական գործողությունների անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին ցանկացած հայտարարություն հաստատ կրակին յուղ կլցնի: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերը համոզեն դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», - ասել է Պեսկովը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է պատասխանատու դիրքորոշում ստանձնեն առանց արկածախնդրության Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում:

«Իհարկե, պետք է հասկանալ, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես և մյուս համանախագահները, պետք է հավասարակշռված դիրք ստանձնեն, պատասխանատու դիրք՝ զերծ ցանկացած արկածախնդրությունից», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ նրա, «միայն դա է հնարավորություն տալիս Մոսկվային իսկապես արդյունավետ իր միջնորդ դերը առաջարկել այս հակամարտության կարգավորման գործընթացում :-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին