Իսրայելը Կարմիր խաչին թույլ է տվել սպանված և վիրավոր պաղեստինցիներին դուրս բերել Գազայի մարտական գոտիներից
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելական բանակը Կարմիր խաչի աշխատողներին թույլ է տվել զոհված և վիրավոր պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատվածի երեք սահմանամերձ շրջաններից, որտեղ ընթանում են ամենաթեժ մարտերը, հայտնել է Նասեր ան–Նաջար մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Խոսքը, ըստ նրա, Գազայի արևելյան ծայրամասի Շիջայա շրջանի Խան–Յունիսա հարավային քաղաքի մոտ գտնվող Խուզաա գյուղի և անկլավի հյուսիս–արևելյան Բեյթ–Խանուն քաղաքի մասին է։
«Կարմիր խաչի մեքենաներն արդեն նշված վայրեր են մեկնում»,– ասել է նա։ Իսրայելական բանակն առայժմ չի մեկնաբանում տեղական «մարդասիրական դադարների» մասին հաղորդումները։ Տարհանման հետևանք կարող է դառնալ պաղեստինյան կորուստների ցուցակի մեծացումը, որն այժմ ընդգրկում է 66 զոհված և 4.2 հազար վիրավորների անուններ։
Ուրբաթ լույս գիշերը Գազայի հատվածի տասնօրյա հրթիռակոծումից հետո սահմանամերձ շրջաններ ներխուժելով` իսրայելական զորքերը ցամաքային մարտերում կորցրել են 29 զինվոր և սպա, մեկն անհետ կորած է։ Երեք խաղաղ բնակիչներ, այդ թվում` մեկ օտարերկրացի, պաղեստինյան հրթիռների և ականների զոհ են դարձել։ -0-

