+11
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

16:08
14 Հոկտեմբերի 2011

Հոկտեմբերի 13-ին որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«ՄԱԿ-ի պաշտոնական գրությունում ներառված Արցախի ԱԳՆ հայտարարությունն իր հերթին շեշտում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետևողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը, և հիշեցնում Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման:

Ավելի վաղ հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը՝ նշելով, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որևէ հասարակության, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Նա ընդգծել է, որ արդեն 5-րդ անգամ անցկացված ընտրությունները ԼՂ-ում վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռեւս անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ՏԻՄ ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ