411
5.11
388.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաշտության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

10:45
19 Հուլիսի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեrնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցից հետո երկուշաբթի հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին համաձայնության գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում՝ վերջնական կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցնելու համար, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

«Այժմ ճիշտ ժամանակն է քաղաքական կամք ցուցադրելու, որն անհրաժեշտ է խաղաղություն, անվտանգություն և տարածաշրջանի ժողովուրդների միջև հաշտություն հաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
 
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են վերջին ձևակերպումների հակվածությունը, որոնք առաջարկվում են շրջանակային փաստաթղթի համար, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման որոնումների հարցում համանախագահ երկրների կառավարությունների և համանախագահների հետ աշխատանքի շարունակումը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեղեկացնում են, որ հուլիսի 11-18-ն այցելել են Մոսկվա, Վիլնյուս, Բաքու և Երևան։

Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցը հաջորդեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հուլիսի 7-8-ը կատարած այցին Երևան և Բաքու։ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Այդ ժամանակ Լավրովը Երևանում հայտնեց, որ այդ առաջարկները ձևավորվել էին Կազանի հանդիպումից հետո։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել էր, որ ՀՀ նախագահը շահագրգռվածություն է ցուցաբերել Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու հարցում, և ասել էր, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկը և պատասխան կպատրաստի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով