Ադրբեջանը կրկին ապացուցեց ուժային ճանապարհով Ղարաբաղի խնդրի լուծման իր ցանկությունը. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

19.03.2008, 11:47
Ադրբեջանը կրկին ապացուցեց ուժային ճանապարհով Ղարաբաղի խնդրի լուծման իր ցանկությունը. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար
Ադրբեջանը կրկին ապացուցեց ուժային ճանապարհով Ղարաբաղի խնդրի լուծման իր ցանկությունը. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Լեռային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝  հանրապետության «Ազատ Արցախ» թերթին  տված հարցազրույցի ժամանակ։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի ներկայացրած բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով, որում Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստնաը «դեմ» են քվեարկել։

Նախարարի խոսքերով, ադրբեջանական կողմը, օգտվելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, իրականացնում է համալիր ծրագիր։

«Բաքվում լրջորեն մտահոգված են մի շարք երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչմամբ, և իրենց վարքով փորձում են ապացուցել առաջին հերթին սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, որ Կոսովոն Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ չէ», - նշել է Պետրոսյանը։

Նախարարն ավելացրել է, որ Բաքուն անտեսում է այն փաստը, որ արդեն շատ տարիներ ընթանում է բանակցային գործընթացը, որի հիմնական սկզբունքը ԼՂՀ-ի կարգավիճակն է։

ԼՂՀ ԱԳ նախարարը կարծում է, որ ՄԱԿ-ում քննարկումների արդյունքում՝ Ադրբեջանը փաստորեն կրեց հերթական պարտությունը, չնայած փորձում է այն ներկայացնել սեփական ժողովրդին՝ որպես բարոյական հաղթանակ։-0-