«Կոմերսանտ». Հայաստանի նախկին վարչապետին «փոխհատուցել են» պաշտոնով
25.10.2018,
13:01
Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է ընդգրկվել «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է ընդգրկվել «Զառուբեժնեֆտ» ռուսական պետընկերության տնօրենների խորհրդում, հայտնում է «Կոմերսանտ»–ը։
Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը` «Ինտեր ՌԱՕ»–ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը։
Արդյո՞ք Կարեն Կարապետյանի հավանական նշանակումը ռուսական պետընկերության տնօրենների խորհրդում հարակից քաղաքական ազդանշան է, թե՞ կապված է իր նախկին բիզնես կարիերայի հետ, պարզ չէ։
«Կարապետյանին լավ են ճանաչում Ռուսատանի գործարար շրջանակներում, և նա կարող էր այսպիսի առաջարկ ստանալ,– ավելացնում է «Կոմերսանտ»–ի զրուցակիցը։ Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերների թվում նշվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը («Տաշիր» հոլդինգի սեփականատեր)։ Կարեն Կարապետյանի նախկին մամուլի քարտուղար Արամ Արարատյանը պարբերականին հայտնել է, որ ոչինչ չգիտի նախկին վարչապետի հավանական պաշտոնակալման մասին, որ այլևս լիազորված չէ մեկնաբանել նրա հետ կապված տեղեկությունները»։
Կարեն Կարապետյանը 2011-2012 թվականներին եղել է Գազպրոմբանկի փոխնախագահ, 2000–ականներին գլխավորել է «Գազպրոմի» հայաստանյան կառույցը` «ՀայՌուսգազարդ»–ը։ -0-