Կլինի՞ արդյոք դատավարություն Փաշինյանի նկատմամբ, ո՞վ է որոշում ՀՀ-ի ճակատագիրը և արդյո՞ք արդյունավետ են Մանուկյանի գործողությունները. սոցիոլոգ

07.12.2020, 18:07
Կլինի՞ արդյոք դատավարություն Փաշինյանի նկատմամբ, ո՞վ է որոշում ՀՀ-ի ճակատագիրը և արդյո՞ք արդյունավետ են Մանուկյանի գործողությունները. սոցիոլոգ
Կլինի՞ արդյոք դատավարություն Փաշինյանի նկատմամբ, ո՞վ է որոշում ՀՀ-ի ճակատագիրը և արդյո՞ք արդյունավետ են Մանուկյանի գործողությունները. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հնարավոր է արդյոք Փաշինյանը դատվի, ինչ երկրներ են որոշում Հայաստանի ճակատագիրը և արդյունավետ է արդյոք ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհային քարտեզը: Այս ամենը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Արդյոք Փաշինյանը դատաստանի կենթարկվի՞

Խոսելով պատասխանատվության մասին, որը պետք է կրի Փաշինյանը, Ադիբեկյանը նշել է, որ գործող վարչապետին դատելու համար հիմք չկա:

«Իրան հո չեն դատելու, հո չեն հալածելու: Իրան ինչի՞ համար են դատելու, հիմք է պետք, և ո՞վ է հայցը ներկայացնելու»,- նշել է Ադիբեկյանը:

Ադիբեկյանը հայտնել է, որ Փաշինյանի վարկանիշը նշանակալիորեն նվազել է ռազմական գործողությունների ելքի, ժողովրդի շրջանում նրա հրաժարականի պահանջի և չկատարված խոստումների հետևանքով, որոնք նա տվել է այս երկու տարիների ընթացքում:

Загружается новость ... "Лево"

«Եթե լինեն ընտրություններ և նա (Նիկոլ Փաշինյնաը՝ խմբգր.) առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ապա կարծում եմ, որ անհաջողություն կունենա»,- հայտնել է Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով, բոլորը հասկանում են, որ վարչապետի օրերը հաշված են, և եթե մի օր պարզվի, որ նա հենք չունի ԱԺ-ում, նա կամա թե ակամա պետք է զիջի իր պաշտոնը: Ադիբեկյանը նշել է, որ վարչաետը պետք է հասկանա, որ ինքը անգամ ազդեցություն չունի «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչների վրա, ովքեր հերթով պաշտոնանկ են լինում:

Ով է որոշում Հայաստանի ճակատագիրը

«Մեր ճակատագիրն այսօր մենք չենք լուծում, լուծում է Մոսկվան ու Թուրքիան, մեզանից շատ քիչ բան է կախված. մենք այսօր ունակ չենք լուծել մեր խնդիրները»,- հայտնել է Ադիբեկյանը:

Սոցիոլոգը վրդովված է այն իրողությամբ, որ Ռուսաստանը, վստահեցնելով հայկական սահմանը պաշտպանելու մասին, թույլ է տալիս, որ ադրբեջանական կողմը մտնի Սոթք կամ գնդակոծի հայկական գյուղերը: Նրա կարծիքով, Հայաստանն այս հարցում դիվանագիտական սխալ է թույլ տվել:

«Մենք չհասկացանք, որ Ռուսաստանը Թուրքիայի նախագահի հետ մեր օգնությամբ լուծում է հակաամերիկյան հարցը, որ Էրդողանի խնդրանքները Պուտինի համար բավականին ընդունելի են»,- մեկնաբանել է սոցիոլոգը:

Նրա կարծիքով, պատերազմի ելքը կանխորոշված էր առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու: 

Արդյունավետ է արդյոք Մանուկյանի ճանապարհային քարտեզը 

Սոցիոլոգը մեկնաբանել է նաև ընդդիմության միասնական թեկնածուի, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը:

«Մեկ տարում խնդիրը ոչ թե այն է, որ նա լուծի խնդիրը, այլ որ կարողանա պատրաստել ժամանակավոր կառավարություն, որը կբանակցի Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան համաձայնության այն կետերի շուրջ, որոնք հստակ չեն և այնտեղ կարելի է ինչ-որ բանով օգտվել»,- հայտնել է Ադիբեկյանը: 

Սոցիոլոգի կարծիքով, ճանապարհային քարտեզը, որը ներկայացրել է Մանուկյանը, շատ ակնհայտ է՝ «ով չգիտի՝ հիմա մենք բոլորս էլ գիտենք մեր խնդիրները»:

«Կաշառակերությունը ինքը դրել է առաջին տեղը, որովհետև դրա դեմ պայքարն ակնառու է. մի երկու մարդու ականջից քաշում, նստացնում ես, ձևացնում ես, որ կաշառակերության դեմ պայքարում ես: Կաշառակերությունն ավելի խորը երևույթ է, դա պետք է լինի վերջում, երբ որ դու տնտեսապես կկարողանաս ապահովել երկիրը, ղեկավար-կառավարական մարմինը բոլոր մակարդակներով»,- նշել է Ադիբեկյանը: -0-