ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին և գնահատել նրանց վիճակը. Զառա Ամատունի (ԲԱՑԱՌԻԿ)
26.12.2025,
19:02
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ թիմում կար նաև բժիշկ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-25-ը այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի թիմում նաև բժիշկ է եղել։
«Ըստ ընթացակարգերի, կազմակերպության այցի ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս, ուշադրությունը, անշուշտ, կենտրոնացած է եղել առողջական խնդիրների, անձանց նկատմամբ վերաբերմունքի և նրանց պահման պայմանների վրա», - նշել է Ամատունին։
Նա նաև նշել է, որ ընտանիքներից որևէ ծանրոց չի ստացվել. այցը սահմանափակվել է կազմակերպության ներկայացուցիչների հետ անհատական քննարկումներով՝ հավելելով, որ այցը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի կենտրոնակայանի կողմից և կազմակերպության և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսության արդյունքում։
