Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել․ ԱԺ խոսնակ

27.05.2025, 12:55
Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը
Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել․ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»,- ասաց նա այսօր ԱԺ–ում լրագրողնրի հետ ճեպազրույցում։ 

Նա նշեց, որ երբ լինի խաղաղության պայմանագիր, «հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում»։