-1
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ․ Էդմոն Մարուքյան

10:48
13 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Ներկայացնում ենք նրա խոսքն՝ առանց փոփոխությունների․

«Սիրելի՜ հայրենակիցներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մի վերջին անգամ անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին և հստակեցնել մեր մոտեցումը։

Ակնհայտ է, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև հանցավոր անտարբերությամբ և մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։

Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր և պատճառ է դառնում արատավոր երևույթի զանգվածային տարածման համար։ Այս նույն տրամաբանությամբ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետևանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների և հաշվեհարդարի հռետորաբանությունը։

Ավելին, մեզ սպառնացին ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարով, ինչպես նաև մանդատը վայր դնելու անհամաչափ վերջնագիր ներկայացրեցին։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։
Փաստացի կառավարող թիմն իր անհանդուրժողականությամբ և ամբողջատարիկան մտածողությամբ փորձում է սահմանափակել ընդդիմության գործունեությունը, ազատ խոսքն ու այլակարծությունը։
Կարծում եմ, որ բոլոր այս միջադեպերը պետք է ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաև արժանանան իրավապահ կառույցների՝ ՀՔԾ-ի և դատախազության ուշադրությանը։

Սիրելի՜ հայրենակիցներ, այս ամենի հետ զուգընթաց հասկանալի է նաև, որ մենք էլ անսխալական չենք և երբեմն չափազանց զգացմունքային ենք արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ։ Նրանք ցանկանում են չեզոքացնել իրենց հիմնական ընդդիմախոսներին և մնալ անվերահսկելի։ Մեր բարի համբավը արատավորելու նպատակով ամեն օր մեզ պիտակներ են կպցնում և կապում ինչ-որ «մութ և դավադիր» ուժերի հետ և առանց որևէ լուրջ հիմնավորման։ Մեզ փորձում են ահաբակել և վախեցնել՝ դիմելով տարատեսակ զազրելի մեթոդների։ Հիշեցնենք, որ նման կերպ ընդդիմության հետ վարվում էին նաև նախկին վարչակազմերը:

Загружается новость ... "Лево"
Սիրելի՜ ընկերներ, անկախ ամեն ինչից և բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին և ավանդույթներին։ Մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի և մինչև վերջ գնալ հանուն մեր գաղափարների։ Իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար և համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլևս խորհրդանարանում և ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու։ Առանց այս հիմնարար արժեքների ամրագրման Հայաստանի ժողովրդավարական ապագան վտանգված է։

Շնորհակալություն բոլոր աջակցողներին և լայնախոհություն բոլոր այն մարդկանց, որոնք օր ու գիշեր արդարացրեցին բռնությունը։
Ցավում եմ, եթե ինչ-որ դրվագներում վրիպել եմ, բայց իմ վրիպումները աննշան հետևանք կարող են թողնել Հայաստանի ապագայի վրա, իսկ իշխանության կողմից բռնության իրագործումն ու լեգիտիմացումը կործանարար ճահիճ է, որը քայքայելու է մեր պետության հիմքերը։

Այսքանով կսպասենք համապատասխան գործողությունների իշխանությունների կողմից վերոշարադրյալ պահանջների լույսի ներքո, իսկ գնդակն այլևս գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում։ Հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին»։ 

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին Մարուքյանն ԱԺ–ում ելույթի ժամանակ մեղադրել է իմքայլական Բաբկեն Թունյանին ու նշել, որ նա լարվածություն է ստեղծում ԱԺ–ում։ Դրանից հետո պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսել է տեղից ռեպլիկներ բաց թողնել։ Մարուքյանը պահանջել է, որ իրենց չանվանեն «հոպար», իսկ մի քանի վայրկյան անց ամբիոնի մոտից շարժվել է դեպի Սասուն Միքայելյանը, ինչը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։

Ավելի ուշ Միքայելյանը հայտնել էր, որ ինքը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատրաստ է վայր դնել մանդատը, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ծեծկռտուքի մյուս մասնակից Էդմոն Մարուքյանը գնա նույն քայլին։

Որից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ Սասուն Միքայելյանից բացի ևս 2 պատգամավոր պատրաստ են վայր դնլ իրենց մանդատները, եթե «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության իրենց գործընկերները նույն կերպ վարվեն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին