Ճակատեն համայնքը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան

22.12.2020, 14:56
Պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան
Ճակատեն համայնքը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին, ընդդիմության ցույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա հայտնեց, որ Ճակատեն համայնքում կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ այդ տարածքները հանձնվելու են: 

Загружается новость ... "Право"
«Հենց հիմա համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքն Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- ասաց Զոհրաբյանը։

Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր դեկտեմբերի 22-ից համաժողովրդական գործադուլ անցկացնելու մասին՝ կոչ անելով չգնալ աշխատանքի կամ ուսման, այլ միանալ բողոքի ակցիային: Ցուցարարները պահանջում են Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:-0-