636.4
7.1
524.48
-2
Եղանակը Երևանում
Հայ

Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը վարձկանների հետ չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ․ Փաշինյանը զգուշացրել է հետևանքների մասին

18:34
03 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար:

«Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»,- ասել է վարչապետը։

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանել է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը:

Загружается новость ... "Лево"
«Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»,- նախազգուշացրել է նա։

Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում, որը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով:

Նա նշել է, որ դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում, որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - ասել է նա:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:22
20 Փետրվարի 2021
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
16:28
19 Փետրվարի 2021
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
20:42
15 Փետրվարի 2021
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
19:36
12 Փետրվարի 2021
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
21:57
11 Փետրվարի 2021
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
19:25
10 Փետրվարի 2021
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
18:47
10 Փետրվարի 2021
ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ արարը հայտարարել է, որ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
19:36
09 Փետրվարի 2021
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ. ՖՈՏՈ
19:28
05 Փետրվարի 2021
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
21:49
03 Փետրվարի 2021
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը. ՖՈՏՈ
15:15
03 Փետրվարի 2021
Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
13:05
31 Հունվարի 2021
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը