420.79
4.21
388.47
+13
Եղանակը Երևանում
Հայ

Իսրայելի Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո

14:57
12 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի հունիսի 26-ի ընդլայնված նիստում, գրում է Times of Israel–ը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, քննարկումը պետք է կայանար հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը։

Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթայնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումն անցկացնել Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո։

Загружается новость ... "Право"

Ընտրությունների արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր:

Իսրայելի Քնեսեթի ատգամավորները մայիսի 24–ին 16 կողմ ու 10 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն էին տվել Թամար Զանդբերգի առաջարկությանը` օրակարգում ընդգրկել լ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում բազմիցս բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այսպես, 2018 թ.-ի փետրվարի 18-ին Քնեսեթը մերժել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յայիր Լափիդը:

Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքներով ուժի մեջ կմտնեն 2017 թվականի ապրիլի հանրաքվեում ընդունված Սահմանադրության փոփոխությունները։ Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների թիվը 550–ից կհասնի 600–ի։ Վարչապետի պաշտոնը վերանում է։ Գործադիր իշխանության ղեկավար կդառնա նախագահը, ով կնշանակի նախարարներին։ Խորհրդարանը կզրկվի կառավարության գործունեությունը վերահսկելու հնարավորությունից, բայց կարող է դիտարկել նախագահին իմպիչմենթ հայտարարելու պահանջը, եթե դրան կողմ լինի 600 պատգամավորից ոչ պակաս, քան 301–ը։ Իմպիչմենթի քվեարկությունն անցկացվում է մեկ ամսվա ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով։

Իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդ (361 խորհրդարանական) մասի սատարումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը