627.41
6.87
520.63
+23
Եղանակը Երևանում
Հայ

Իսկանդարյանը բացատրել է, թե ինչու է Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը սխալ մեկնաբանվում ողջ աշխարհում և ՀՀ-ում

15:05
18 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը խաղաղության մասին փաստաթուղթ չի հանդիսանում, սա փաստաթուղթ է պատերազմի դադարեցման, զինադադարի մասին, իսկ ղարաբաղյան հարցը այդպես էլ չլուծված է մնում, հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով, եռակողմ հայտարարությունը սխալ է մեկնաբանվում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

«Սա անգամ փաստաթուղթ չէ Ղարաբաղյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության մասին. ԼՂՀ-ի կարգավիճակի մասին այնտեղ խոսք չկա: Հասկանալի է՝ ինչու. փաստաթուղթը պատրաստվում էր ճգնաժամի և ցայտնոտ վիճակում, և այդ փաստաթղթից սպասել, որ այդտեղ կլինի կրակի դադարեցումից բացի, այդ թվում՝ հակամարտության լուծում, որը չեն կարողացել լուծել նախորդ 30 տարիների ըթնացքում, այն էլ պատերազմից հետո՝ դժվար է»,- հայտնել է Իսկանդարյանը:

Նա կարծում է, որ տվյալ հայտարարությունը ստորագրելով՝ կողմերը հույս են ունեցել կրակը դադարեցնել, իսկ հետո լուծել մնացած հարցերը, բայց, իր կարծքով, դա արագ անել չի ստացվի, քանի որ Ադրբեջանի մոտ փոխզիջումների գնալու ցանկությունը պատերազմի հետո միայն քչացել է: 

Հարցին, թե ինչու ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի խախտում է գրանցվում, Իսկանդարյանը պատասխանել է, որ ղարաբաղյան խնդիրը դեռևս լուծված չէ:

«Իսկ ի՞նչ է փոխվել: Ղարաբաղյան խնդիրը, այժմ արդեն այլ ձևաչափով, այլ՝ ավելի փոքր տարածքով, իրավիճակից դատելով՝ բնակչության թվով, որն Արցախում ավելի քիչ կլինի, զինված ուժերի նոր դասավորությամբ, որտեղ կար, այնտեղ էլ մնացել է»,- կարծում է Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, Ադրբեջանի դիրքորոշումն ուղղված է Արցախի վրա ճնշում գործադրելուն էսկալացիայի, դիվերսիոն ակտերի, հարձակումների և գերիներ վերցնելու միջոցով:

«Դա եղել է մինչև այդ, և կլինի նաև հիմա…Քանի որ իրադրությունն այդպիսին է, որ կարելի է դա անել (ճնշում գործադրել Արցախի վրա. խմբգր.) և կարելի է փորձել այդ ժամանակաշրջանում ինչ-որ բան խլել, ապա դա կատարվում է ավելի հաճախ, քան սովորաբար»,- ասում է Իսկանդարյանը: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
27 Ապրիլի 2021
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը (ՖՈՏՈ)
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը.ՖՈՏՈ
14:58
26 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
10:15
25 Ապրիլի 2021
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
00:50
25 Ապրիլի 2021
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
14:20
24 Ապրիլի 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
14:54
23 Ապրիլի 2021
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
17:53
16 Ապրիլի 2021
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
18:59
14 Ապրիլի 2021
Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին. ՎԻԴԵՈ