585.28
6.45
495.58
+6
Եղանակը Երևանում
Հայ

Իսկանդարյան. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են. կողմերի դիրքորոշումներն ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

15:39
10 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են, շաբաթ օրը «Նովոստի-Արմենիայի» հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:

«Բանակցությունների վերսկսումը կարող է լինել, պարզապես հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը, իսկ Ադրբեջանի հայտարարությունները քարոզչական հռետորաբանության մի մասն են միայն, ոչ թե իրատեսական մոտեցման»,- հայտնել է Իսկանդարյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը հակամարտության լուծման ռազմական միջոցներ է օգտագործում և այդ մասին բավականաչափ բաց խոսում, և փաստացիորեն հայտնում այն մասին, որ «պատերազմն ընթանում է զիջումների դիմաց»:

Ընդ որում, քաղաքագետն ընդգծել է, որ այդ մասին խոսվում է բացեիբաց, և դա կատարվում է Թուրքիայի աջակցությամբ, որը կրկին հստակ տեսանելի է:

«Այս տարբերակի դեպքում առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են պարզապես այն պատճառով, որ կողմերի մոտ դիրքորոշումները ոչ թե ուղղակի չեն համընկնում, այլև ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ: Սակայն սա պատերազմի շրջան է, երբ հռետորաբանությունն ուղղված է ներքին լսարանին: Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահն այդպես խոսում. քանի որ բլից-կրիգով նախատեսված ծրագրերը չեն ստացվել, կա զոհերի մեծ թիվ, որը դեռևս թաքցվում է: Բայց դա չի կարելի է հավիտյան թաքցնել և պետք է հայրենասիրական ճառերով հանդես գալ, դա նորմալ է, դա կարող է անցնել, և եթե տեսականորեն կրակի դադարեցումը շարունակվի, ապա չի կարելի բացառել, որ բանակցությունները կարող են վերականգնվել»,- հայտնել է Իսկանդարյանը:

Նա նշել է, որ բանակցությունների փորձերը արդեն 30 տարի է, ինչ ձեռնարկվում են և մտածել, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել և լիովին այլ դառնալ ԱԳ նախարարների հանդիպման պատճառով, տարօրինակ կլիներ:

«Չեմ կարծում, որ հիմա կարելի է լրջորեն խոսել զարգացման մեկ տարբերակի մասին, տարբերակներն ու սցենարները, որոնք կարելի է պատկերացնել, շատ են, և հիմա խոսելն այն մասին, թե ինչպես են վարելու և ինչպես են ընթանալու բանակցությունները, այնքան էլ լուրջ չէ, քանի որ նախևառաջ պետք է դադարեցնել կրակը»,- նշել է Իսկանդարյանը: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:17
12 Նոյեմբերի 2020
Եռակողմ հայտարարությունը չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում․ ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ
21:13
12 Նոյեմբերի 2020
Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել․ Փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ․ նա ազատ է արձակվել
20:56
12 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳ նախարար. Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի ընդլայնում չի նախատեսվում
ՌԴ ԱԳ նախարար. Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի ընդլայնում չի նախատեսվում
17:24
12 Նոյեմբերի 2020
«Սասնա Ծռերը» հանրահավաք է կազմակերպել Երևանում
«Սասնա Ծռերը» հանրահավաք  է կազմակերպել Երևանում
17:13
12 Նոյեմբերի 2020
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
15:41
12 Նոյեմբերի 2020
Արցախի հարցով եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանի անվտանգության հետ կապված շատ հարցեր է առաջացնում. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն ասում է, որ Արցախի հարցով եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանի անվտանգության հետ կապված շատ հարցեր է առաջացնում
13:10
12 Նոյեմբերի 2020
ՀՅԴ–ի, «Հայրենիքի» և «Ազգային օրակարգի» անդամները հրավիրվել են ԱԱԾ
ՀՅԴ–ի, «Հայրենիքի» և «Ազգային օրակարգի» անդամները հրավիրվել են ԱԱԾ
00:49
12 Նոյեմբերի 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
21:40
11 Նոյեմբերի 2020
ՀՀ պատգամավորները չեն հանդիպել խորհրդարանի արտահերթ նիստում՝ Փաշինյանի հրաժարականի հարցով. Պետրոսյան
Այսօր ժամը 20:00-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի քվորում չի հավաքվել
21:04
11 Նոյեմբերի 2020
Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել հայ ժողովրդի մեջ. նախագահը և կաթողիկոսը կարևորել են երկրում կայունության պահպանումը (ՎԻԴԵՈ)
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ ՎԻԴԵՈ
19:30
11 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է 20:00-ին
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 20:00-ին
19:18
11 Նոյեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ․ անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքված են
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել սեփական օրակարգով