435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի սահմանին ոտնձգությունը կարող է հանգեցնել լուրջ ռազմական գործողությունների, որոնց Թուրքիան պատրաստ չէ. փորձագետ

14:36
21 Հոկտեմբերի 2020

 ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոտնձգությունը Իրանի սահմանին կարող է հանգեցնել լուրջ ռազմական գործողությունների, որոնք ձեռնտու չեն Թուրքիային և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության ընդլայնման համատեքստում, ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը։

Загружается новость ... "Лево"

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ տարածաշրջանի ինչ–որ երկիր կմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև չի տեսնում Իրանի ռազմական միջամտության անհրաժեշտություն, քանի որ հայկական բանակը հաջողությամբ դիմակայում է հակառակորդի գործողություններին։

Նա ընդգծեց, որ Իրանն արդեն հայտարարել է, որ ցանկացած ոտնձգություն երկրի սահմաններին կպատժվի։

«Եթե ցանկացած երկիր փորձի խախտել Իրանի սահմանները, ապա (այդ քայլերը, խմբգր.) կստանան ռազմական պատասխան։ Ցանկացած երկրի կողմից Իրանի սահմանների խախտումը կարող է հանգեցնել բավականին լուրջ ռազմական գործողությունների տարածաշրջանում։ Եվ չեմ կարծում, որ Թուրքիային և Ադրբեջանին դա ձեռնտու է, և նրանք այս պահին ի վիճակի են ռազմական գործողություններ վարել Իրանի դեմ», – պարզաբանեց Միսակյանը։

Նա հայտարարեց, որ Իրանը ռազմական տեսանկյունից բավականին ուժեղ երկիր է` իր սահմանները պաշտպանելու համար։ Եթե անգամ պատկերացնենք, որ Թուրքիան ուզում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտությունն ու մուտք գործել Իրանի տարածք, վերջինս թույլ չի տա նման գործողություններ։

Նա նաև նշեց, որ Իրանում Թուրքիան համարվում է տարածաշրջանի ամենագլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը։ Դրանով է պայմանավորված լուրջ մտահոգությունն ու այն բանի կոչերը, որ Թուրքիան չպետք է միջամտի լարվածությանը և սրացնի այն։

Միսակյանն ընդգծեց, որ Իրանին սեփական անվտանգության համար ձեռնտու է ստատուն–քվոն Արցախում և երկար սահմանը հանրապետության հետ, քանի որ այն երբեք սպառնալիք չի ներկայացրել երկու կողմերի համար։ Նա նաև նշեց, որ իրանական ԶԼՄ–ներում գերակշռում են հայամետ և չեզոք դիրքորոշումներն Արցախի պատերազմի մասին։

Իրանի ռազմական վարժանքների մասին խոսելիս, նա նշեց, որ որոշակի աստիճանով դրանք կարող են պայմանավորված լինել Իրանի տարածքում հյուսիսային ուղղությամբ հայտնվող ԱԹՍ-ներով, հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք իսրայելական արտադրության են:

Հոկտեմբերի 21-ին Իրանում մեկնարկել են Modafean Aseman Velayat (Վելայեթի երկնքի պաշտպաններ) ՀՕՊ ուժերի ռազմական վարժանքները:

«Իսրայելը համարվում է Իրանի՝ տարածաշրջանում համար մեկ թշնամին»,- ընդգծեց փորձագետը:

Նաև Միսակյանի կարծիքով, վարժանքները կարող են կապված լինել ՀՕՊ-ի փորձարկման, իրանական բանակի մարտունակության և պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ, կամ լինել ցուցադրական Իրանի կողմից ծրագրվող զենքի վաճառքի համատեքստում:

Հոկտեմբերի 18-ին սպառվում է Իրան մատակարումների, ինչպես նաև այդ երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոն: Այդ օրը լրացել է ուղիղ 5 տարին այն պահից, ինչ ուժի մեջ է մտել իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (СВПД) և այդ կարգավորմանն ի աջակցություն ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որոնց կողմից սահմանվել է սահմանափակումների համապատասխան ժամկետը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
23:18
11 Փետրվարի 2024
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
21:15
08 Փետրվարի 2024
ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի