Լիբանանի կենտրոնում պայթյունի հետևանքով 15 մարդ վիրավորվել է, հինգը` մահացել։ Ահաբեկչությունը իրագործվել է վարչապետի նստավայրի մոտ, վարչապետ Նաջիբ Միքաթին այդ պահին բացակայել է երկրից, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ տեղեկացվել էր, թե ականապատված մեքենա է պայթել։
Նախնական տվյալներով` ահաբեկիչների թիրախը եղել է ֆինանսների նախկին նախարար և վարչապետի խորհրդական Մուհամմեդ Շաթահը։ Պայթյունը եղել է այն մեքենայի մոտ, որում այդ պահին գտնվել է Շաթահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։-0-