Ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի այդ հարցը․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)

12.11.2025, 12:59
Այն ընկալումը, որ պետք է բոլոր հարցերը լուծվեն, հետո նոր լինի խաղաղություն, ըստ Փաշինյանի, բացարձակ չէ․ ՎԻԴԵՈ
Ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի այդ հարցը․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօյա աշխատանք է իրականացվում։  

«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը, այսինքն՝ դիտանկյան խնդիր է», - ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Նրա խոսքով՝ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։

Այն ընկալումը, որ պետք է բոլոր հարցերը լուծվեն, հետո նոր լինի խաղաղություն, ըստ Փաշինյանի, բացարձակ չէ: 

«Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես... որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի», - նշեց վարչապետը: 

Փաշինյանը նաև հայտնեց, որ իրենք փորձում են հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, որոնք տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին: