«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր հայտնել է մանդատը վայր դնելու մասին

04.12.2020, 01:20
«Իմ քայլը» իշխող խմբակցության ևս մեկ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին
«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր հայտնել է մանդատը վայր դնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,- գրել է նա Facebook-յան իր էջում։

Загружается новость ... "Лево"
Սակայն, Մեխակյանը հավաստիացրել է, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ հայրենիքի և ժողովրդի՝ անկախ ծավալած գործունեության ոլորտի։

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,-գրել է նա։

Մեխակյանը հավելել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակեմ իր հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ։-0-