«Իմ քայլի» շատ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վա՞յր դնել. իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանում է
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները, ովքեր կորոշեն իրենց մանդատները վայր դնել, պետք է , երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Հայկական ԶԼՄ-ներում վերջին օրերում լուրեր են շրջանառվում, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ մտադիր են իրենց մանդատները վայր դնել ՍԴ դատավորների ընտրության հետ: Մասնավորապես, նշվում են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գոռ Գևորգյանը, Լուսինե Բադալյանը, Համազասպ Դանիելյանը: Ոմանք դա կապում են ծմբակցության ներսում ընթացող ներքին գործընթացների ու տարաձայնությունների հետ:
«Մեր խմբակցությունում բացի ընթացիկ աշխատանքային պրոցեսից այլ բան չի կատարվում, և եթե կլինեն պատգամավորներ, ովքեր նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, կարծում եմ, իրենք պետք է մեկնաբանեն և պատճառներն ասեն, դեռ նման հայտարարություն չի եղել»,- հայտնել է Գրիգորյանը:
Նրա խոսքով, մամուլը մշտապես է հրապարակում նման տեղեկություններ, և եթե բոլորը համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ երևի:
Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստվում է վայր դնել իր մանդատը՝ կառավարությունում արդարադատության փոխնախարարի պաշտոնի ստանձնման համար:
«Դա իրականությանը չի համապատասխանում, և արդարադատության նախարարն արդեն հայտնել է, որ փոփոխություններ են նախատեսվում»,- հայտնել է Գրիգորյանը:
«Մամուլի տարբեր անուններ են շրջանառվում, ավելին ասեմ, մեկ-երկու թերթի ինֆորմացիա էլ ասեմ, որ փաստորեն ես էլ պատրաստվում մանդատս դնեմ, բայց դա այդպես չէ»,- նշել է նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Ավելի վաղ, իրենց մանդատն են վայր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, ով հայտնել էր, որ պատրաստվում է տեղափոխվել կառավարություն, և Արսեն Ջոլֆալակյանը: -0-

