Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան․ Փաշինյանը ողջունել է Էրդողանի հայտարարությունները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
25.12.2025,
17:43
Փաշինյանը ողջունել է Էրդողանի՝ վերջերս արված հայտարարություններն այն մասին, որ 2026թ․–ին ակնկալվում են խորհրդանշական քայլեր Հայաստանիկ հետ հարաբերությունների զարգացման համատեքստում
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ վերջերս արված հայտարարություններն այն մասին, որ 2026թ․–ին ակնկալվում են խորհրդանշական քայլեր Հայաստանիկ հետ հարաբերությունների զարգացման համատեքստում։
«Ողջունում եմ այդ պատրաստակամությունը: Անկեղծ ասեմ՝ երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ ինչ-որ սիմվոլիկ և ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան: Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան», – ասել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

