585.28
6.45
495.58
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հունաստանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

16:53
15 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով։ Հայ և հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով: 

Загружается новость ... "Лево"

ԱԳՆ-ց նշում են, որ Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: 

Արդյունավետ գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Կանոնավոր բնույթ են կրում նաև քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է Մխիթար Հայրապետյանը, իսկ Հունաստանի խորհրդարանում՝ Դիմիտրիոս Մարկոպուլոսը։

1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է ընդունել 1915թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: 2014թ. սեպտեմբերի 9-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը:

2015թ. մարտին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը:

Հայ-հունական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում: Թե՛ Հայաստանը և թե՛ Հունաստանը միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն հիմնականում համահունչ մոտեցումներ:

ԱԳՆ-ից նշում են, որ Հայաստանը մեծապես կարևորում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը:

Հունաստանը համահեղինակել է  2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից նախաձեռնված և առաջադրված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձևերը:

Հայաստանն արժևորում է նաև Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից։

ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հունաստանի խորհրդարանը վավերացրել է 2020թ․ հուլիսին 7-ին:

Նույնպես հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է, որ եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

2019թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:46
13 Նոյեմբերի 2020
Մակրոնը Փաշինյանին պատրաստակամություն է հայտնել Արցախում բոլոր կողմերի համար արդար քաղաքական լուծում գտնել
Մակրոնը Փաշինյանին պատրաստակամություն է հայտնել Արցախում բոլոր կողմերի համար արդար քաղաքական լուծում գտնել
22:17
12 Նոյեմբերի 2020
Եռակողմ հայտարարությունը չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում․ ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ
21:13
12 Նոյեմբերի 2020
Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել․ Փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ․ նա ազատ է արձակվել
20:56
12 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳ նախարար. Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի ընդլայնում չի նախատեսվում
ՌԴ ԱԳ նախարար. Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի ընդլայնում չի նախատեսվում
17:24
12 Նոյեմբերի 2020
«Սասնա Ծռերը» հանրահավաք է կազմակերպել Երևանում
«Սասնա Ծռերը» հանրահավաք  է կազմակերպել Երևանում
17:13
12 Նոյեմբերի 2020
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
15:41
12 Նոյեմբերի 2020
Արցախի հարցով եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանի անվտանգության հետ կապված շատ հարցեր է առաջացնում. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն ասում է, որ Արցախի հարցով եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանի անվտանգության հետ կապված շատ հարցեր է առաջացնում
13:10
12 Նոյեմբերի 2020
ՀՅԴ–ի, «Հայրենիքի» և «Ազգային օրակարգի» անդամները հրավիրվել են ԱԱԾ
ՀՅԴ–ի, «Հայրենիքի» և «Ազգային օրակարգի» անդամները հրավիրվել են ԱԱԾ
00:49
12 Նոյեմբերի 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
21:40
11 Նոյեմբերի 2020
ՀՀ պատգամավորները չեն հանդիպել խորհրդարանի արտահերթ նիստում՝ Փաշինյանի հրաժարականի հարցով. Պետրոսյան
Այսօր ժամը 20:00-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի քվորում չի հավաքվել
21:04
11 Նոյեմբերի 2020
Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել հայ ժողովրդի մեջ. նախագահը և կաթողիկոսը կարևորել են երկրում կայունության պահպանումը (ՎԻԴԵՈ)
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ ՎԻԴԵՈ
19:30
11 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է 20:00-ին
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 20:00-ին