Հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի թեկնածուի անունը

10.04.2018, 12:36
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի նոր պետ է նշանակվելու առաջիկայում։

Հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի նոր պետ է նշանակվելու առաջիկայում։

Ինչպես հայտնում է «Հրապարակ» թերթը, այդ պաշտոնում կնշանակվի Հունաստանում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ով այս օրերին Հայաստանում է։

Գրառման մեջ նշվում է, որ Չարչօղլյանը եղել է նաև 2-րդ և 3-րդ նախագահների արարողակարգի պետը 2005-2010 թվականներին։

Загружается новость ... "Лево"

«Նա երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է»,– նշում է պարբերականը։

Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին»,-գրում է թերթը: -0-