ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահները փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ

20.06.2016, 21:03
Երկուշաբթի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքներով փոխըմբռնում է գրանցվել մի շարք հարցերի շուրջ։
 ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահները փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքներով փոխըմբռնում է գրանցվել մի շարք հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահները պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ կանոնավոր եռակողմ բանակցությունները, գործակալությունը մեջբերում է եռակողմ հայտարարությունը։ «Նախագահները կարևորել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումները և պայմանավորվել են շարունակել դրանք այդ ձևաչափով ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»,- ասվում է փաստաթղթում։

Պետության ղեկավարները «հաստատել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձերքբերումը, որոնց լուծումը թույլ կտա առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակմարտության բանակցություններում», - ասվում է հայտարարությունում։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-